Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն ուղեկցվել են տարատեսակ բնույթի խախտումներով. Արթուր Սաքունց
14:15, October 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԻրավապաշտպան Արթուր Սաքունցն ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ՀՀ մի շարք համայնքներում անցկացված ընտրություններին, նշեց, որ անկնալիքներ չունի, թե ապագայում որևէ փոփոխություն կկատարվի ընտրությունների ընթացքում:
Սաքունցի խոսքով` բոլոր տարիներին էլ եղել են և կշարունակեն լինել տարաբնույթ ընտրախախտումներ. «ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններն ուղեկցվել են տարատեսակ բնույթի և տեսակի ընտրակաշառքներով, ընտրողների, թեկնածուների և նրանց համակիրների նկատմամբ ճնշումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկություններով և այլ բազմաթիվ խախտումներով: Չեմ կարծում, որ առաջիկա ընտրություններին կարող ենք այլ արդյունքներ գրանցել»:
Իրավապաշտպանը նաև նշեց, որ խախտումները բազմազան են եղել. քվեաթերթիկներ նկարել, խմբերով ընտրողներ տեղափոխել, ուրիշի փոխարեն քվեարկել և այլ խախտումներ:
Նշենք, որ երեկ՝ հոտկտեմբերի 2-ին, ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները, որոնք ևս առանց խախտումների չանցան: