Քրեական հանցագործությունը քաղաքական ուղղվածություն ունի, եթե կատարվում է քաղաքական գործողության մասնակցի նկատմամբ. Արթուր Սաքունց
14:09, April 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Եթե շարքային քրեական հանցագործությունը կատարվում է քաղաքական գործողության մասնակցի նկատմամբ, ապա ինչպե՞ս կարող է քրեական հանցագործությունը չունենալ քաղաքական ուղղվածություն կամ նպատակ»:
Այս մասին ֆեյսբուքում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ արձագանքելով «Փաստինֆո»-ի հրապարակմանը, որում ներկայացվում էր Գյումրիում հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու գործով կասկածյալի պաշտպան, փաստաբան Արմեն Սողոմոնյանի դիրքորոշումը:
«Նաև, ցավոք, ՀՀ-ում այդ տարբեր աշխարհները այնքան միահյուսված են, որ ուղղակիորեն արտահայտվում են հատկապես ընտրությունների ժամանակ, նաև տնտեսական գործունեության բնագավառում…»,- արձագանքել է իրավապաշտպանը՝ պաշտպանի հայտնած այն մտքին, թե կասկածյալն ու տուժողը տարբեր աշխարհներից են, իրար հետ կիսելու բան չունեն, իրար չեն ճանաչել, չեն վիճել և դանակահարելու որևէ շարժառիթ չի եղել:
Աղբյուրը՝ www.pastinfo.am