Լուրջ մտահոգություններ՝ Հայաստանում կալանավորված, Բահրեյնի ակտիվիստ Ֆադհել Ռադհիի համար
20:38, January 7, 2016 | Այլ, Հայտարարություններ( Փարիզ-Ֆրանսիա / 2016թ. հունվարի 4 )
Սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները խիստ մտահոգությամբ հետևում են Բահրեյնի ակտիվիստ Ֆադհել Ռադհիի գործին, ով ձերբակալվել է Հայաստանում Բահրեյնից փախչելուց հետո, որտեղ նա քաղաքական և կամայական պատճառներով դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման:
Բահրեյնի քրեական ոստիկանության բաժինը, որը ենթարկվում է Բահրեյնի իշխանություններին, կարմիր ազդանշան է տվել Միջազգային քրեական Ոստիկանության կազմակերպությանը (Ինտերպոլ), որի արդյունքում պ-ն Ռադհին ձերբակալվել է: Բահրեյնի իշխանությունները պահանջում են, որ Ինտերպոլը ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները պ-ն Ռադհիին Բահրեյն արտահանձնելու համար:
ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է պ-ն Ռադհիին և տեղափոխել Երևանի ոստիկանության բաժին՝ տեղեկացնելով Ինտերպոլին և ՀՀ գլխավոր դատախազին:
Սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները վստահեցնում են, որ Բահրեյնը ակտիվիստներին կալանավորելու և դատապարտելու, նրանց նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջադրելու և ծանր խոշտանգումների ու անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի միջոցով կեղծ խոստովանություններ կործելու հարուստ պատմություն ունի: Բազմաթիվ անկախ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են, որ Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունը իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար: Այսպիսով՝ պ-ն Ռադհիի նկատմամբ Բահրեյնի դատական համակարգի կողմից ներկայացված մեղադրանքներն ու հրամանները չպետք է միանշանակ ընդունվեն:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին և Ինտերպոլին՝ հաշվի առնել սա: Պ-ն Ռադհին և Ինտերպոլի քրեական հանցագործների ցանկում գտնվող Բահրեյնի շատ այլ քաղաքացիներ այդ ցանկում ներառվել են Բահրեյնի իշխանությունների խնդրանքով՝ միջազգային չափանիշներին հակասող միջոցներով Բահրեյնի դատական իշխանությունների կողմից հետապնդվելուց հետո:
Բահրեյնի իշխանությունները շարունակաբար միջազգայնորեն հետապնդել են մարդու իրավունքների, քաղաքացիական, քաղաքական ակտիվիստներին և օգտագործում են միջազգային համաձայնագրերն այս առումով:
Մենք անկեղծորեն հույս ենք հայտնում, որ դուք չեք ենթարկվի պ-ն Ռադհիին արտահանձնելու՝ Բահրեյնի պահանջին՝ առանց համոզվելու, որ նրա նկատմամբ հստակ քրեական գործ կա, որը հարուցվել է անաչառ և անկախ դատարանի կողմից, որն ի վիճակի է արդար դատաքննություն իրականացնել:
Ստորագրյալ կազմակերպություններ՝
1. Մարդու իրավունքների Բահրեյնի ֆորում
2. Խիամ Խոշտանգումներից տուժածների վերականգնման կենտրոն
3. Արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային խորհուրդ
4. Մարդու իրավունքների արաբական կոմիտե
5. Մարդու իրավունքների Եվրոպական-Բահրեյնական կազմակերպություն
6. Արդարություն իրավապաշտպան կազմակերպություն
7. Իրավունքների և ազատությունների աջակցության միջազգային կենտրոն
8. ՍԱԼԱՄ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների
9. Մարդու իրավունքների և ժողովրդավարության մեդիա կենտրոն
10. Օման Մարդու իրավունքների ուսումնասիրությանի կենտրոն
11. Աման Մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնման ցանց