«ՔԿՀ-ներում կոռուպցիայի դեմ պայքարում են կոռուպցիայի տեղը ցույց տվողներին մահվան հասցնելով». իրավապաշտպան
11:18, April 7, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՏևական ժամանակ քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիայի ու անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան առթիվ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել «Արմավիր» ՔԿՀ-ում՝ պարզելու նրա մահվան հանգամանքները։ Դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը մահացել է ապրիլի 5-ին։
ՀՔԱՎ նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ իրենք պահանջում են, որ ոչ թե ծառայողական քննություն իրականացվի, այլ քրեական գործ հարուցվի՝ մեղավորներին բացահայտելու ու պատժելու համար։
Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից։ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն ու տեղաշարժվում էր սայլակով, որը նրանից ՔԿՀ-ում խլել էին։
Գևորգյանը տևական ժամանակ հացադուլ էր արել, կարել էր բերանը՝ դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքից։ Անցյալ ամռանը լրագրողներին ուղղված կոնկրետ անուններ ու փաստեր էր նշել ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթայի մասին։
«Նախ՝ ծառայողական քննություն չպետք է նշանակվի, այլ պետք է քրեական գործ հարուցվի, որովհետև բազմիցս ՔԿՀ-ի կողմից ոչ պատշաճ բժշկական օգնության վերաբերյալ և անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգեր եղել են»,- «Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ա. Սաքունցը՝ շարունակելով. «Բնականաբար այստեղ փաստերը, հիմքերը առավել քան առկա են քրեական գործ հարուցելու մահվան փաստի հիման վրա»։ Սաքունցն ասաց, որ իրենք հետամուտ են լինելու, որ քրգործը հարուցվի։ «Միանշանակ է, որ մահվան մեջ ուղղակի պատասխանատվություն ունի արդարադատության համակարգը։ Թե մահվան հարցում ով որքան պատասխանատվություն ունի, պետք է դառնա քննության առարկա։ Նա կոռուպցիայի հետ կապված հստակ տվյալներ է հաղորդել, և քրգործով պետք է պարզել, թե արդյոք կոռուպցիայի մասնակիցները մասնակցություն ունե՞ն նրան մահվան հասցնելու գործում, թե ոչ։ Ստացվում է՝ ՔԿՀ-ներում կոռուպցիայի դեմ պայքարում են կոռուպցիայի տեղը ցույց տվողներին մահվան հասցնելով»,- նշեց իրավապաշտպանը։
Շարունակությունը՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում