Քիմպրոմցիները շարունակում են պայքարը
12:38, September 7, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Աշխատանքային իրավունքներ, Հավաքների և միավորումների ազատությունԱյսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 10:00-ի սահմանններում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այն մասին, որ ՙՎանաձոր-Քիմպրոմի՚ աշխատակիցները փորձում են փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը՝ պահանջելով վճարել աշխատավարձի պարտքը. ոստիկանների կողմից բռնություն կիրառելու վտանգ կա:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, արձանագրեցին հետևյալը. ՙՎանաձոր-Քիմպրոմի՚ մոտ 20 աշխատակիցներ հավաքվել էին մայրուղու մի մասում, ոստիկանները շղթայի մեջ էին առել նրանց՝ թույլ չտալով առաջ շարժվել: Ցուցարարները տեղեկացրին, որ մինչև մայրուղին փակելու որոշում կայացնելը՝ դիմել են մարզպետ Ա.Նալբանդյանին, սակայն վերջինս նշել է, որ չի կարող օգնել:
Ժամը 11:00-ի սահմաններում ցույցը դադարեցվեց՝ հաջորդ օրը շարունակելու պայմանով:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը խոստացել էր լուծել խնդիրը. վերջինիս կողմից նշված Ժամկետներն արդեն սպառվել են, իսկ խնդիրը մնում է չլուծված:
Տես նաև՝ lragir.am