«Քեզ քացուս տակ կգցեմ». Վանաձորի քաղաքապետը սպառնացել է քաղաքացուն (Տեսանյութ)
20:51, September 7, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՎանաձորի բնակիչ Մարտին Օհանյանը 2016թ. սեպտեմբերի 6-ից հացադուլ է սկսել. պահանջը մեկն է՝ լուծել բնակարանի խնդիրը:
Ցուցարարը նշում է, որ դեռևս 2003 թ.-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը վաճառել է այն տարածքը, որտեղ բնակվում է ընտանիքի հետ: Մ. Օհանյանը տարբեր ատյաններ է դիմել, հասել մինչև Ազգային ժողով, դիմել դատախազություն, սակայն՝ ապարդյուն:
Առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ՝ Մ. Օհանյանը դիմել է այս քայլին՝ հույս ունենալով՝ վերջապես լսելի դարձնել իր ձայնը և լուծում տալ իր խնդրին:
Ցուցարարի պնդմամբ՝ վերջին անգամ, երբ փորձել է դիմել քաղաքապետին՝ վերջինս սպառնացել է նրան՝ ասելով «Քեզ քացուս տակ կգցեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում