ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կֆինանսավորի ռազմավարական նշանակություն ունեցող 6 գործ
11:41, November 14, 2014 | Համատեղ, Հայտարարություններ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ իրականացնում են «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը:
Ծրագրիշրջանակներում ֆինանսավորվելու է ռազմավարական նշանակություն ունեցող 6 գործ, որոնք ուղղված կլինեն ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:
Ծրագրի խնդիրներն են բացահայտել մարդու իրավունքերի խախտման դեպքերը պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, (ընթացակարգային դեպքերը, որոնք վերաբերվում են խոշտանգումներից զերծ մնալու իրավունքին), կյանքի իրավունքի, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի և այլ իրավունքերի խախտման դեպքերով և ռազմավարական դատավարության միջոցով հասնել խախտված իրավունքերի վերականգման և իրավիճակի փոփոխության: Կազմակերպությունը ծրագրի շրջանակներում ֆինանսավորելու է ռազմավարական նշանակություն ունեցող 6 գործ, յուրաքանչյուրի համար կտրամադրվի 770 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղ
Հայտերը կարող եք ներկայացնել մինչև 2014 թվականի նոյեմբերի 30-ը:
Լրացված հայտերը պետք ուղարկել achatinyan@hcav.amէլեկտրոնային հասցեով:
Հարցերի դեպքում դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
ՀՔԱ Վանաձորի գրասենյակՀեռ.՝ +374 322 4 22 68էլ. փոստ hcav@hcav.am | Անի ՉատինյանՀեռ.՝ 093 819 275էլ. փոստ՝ achatinyan@hcav.am |