ՀՐԱՏԱՊ: Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի
18:31, October 7, 2015 | Հայտարարություններ, Սեփական | Սահմանադրական փոփոխություններՀՀ Ազգային Ժողովը 2015թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումը:
«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ «հանրաքվեի չեն կարող դրվել`
գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը»:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը ՀՀ Ազգային Ժողովի որոշմամբ ստացել է հանրաքվեի դրվելու հավանություն, պարունակում է մարդու և քաղաքացու որոշ իրավունքների, ազատությունների սահմանափակում և նրանց իրականացումն ապահովողսահմանադրական երաշխիքների վերացում և ըստ այդմ համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի չի կարող դրվել հանրաքվեի:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ
08/10/2015 16:00 դրությամբ հայտարարության մեջ լրացումներ են կատարվել