ՀՀ Վարչական դատարանում կկայանա Հովհ. Մոսյանի վերաբերյալ` բժշկական հանձնաժողի որոշման դեմ ներկայացված հայցի քննությունը
18:24, November 9, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցադիմումի քննությունը:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի արձանագրությամբ Հովհաննես Մոսյանին ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի 5-րդ հոդվածի գ կետի առաջին սյունակի պահանջի հիման վրա տրամադրվել է 10 ամիս ժամկետով տարկետում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, մինչդեռ հայցվորի հիվանդության առկայության պայմաններում պետք է կիրառվեին հիշյալ հրամանի այլ հոդվածի դրույթներ:
Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 18-ին նշանակված էր վճռի հրապարակման օր, սակայն Դատարանը հայտարարեց դատաքննությունը վերսկսելու մասին: