«Գլխատելու եւ բռնաբարելու» հարցով որոշում դեռ չկա
17:58, November 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱԺ էթիկայի հանձնաժողովը դեռ որոշում չունի, թե ի՞նչ վարքագիծ է դրսեւորել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, երբ սպառնացել է գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասական կարտահայտվեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ դիմել էր ԱԺ էթիկայի հանձնաժողով: Այսօր, հանձնաժողովը նիստ գումարեց, բայց իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի մեկին: Ի դեպ, նիստին չէին մասնակցում թե Արթուր Սաքունցը, թե Առաքել Մովսիսյանը, թեպետ, առավոտյան, լրագրողների հետ զրույցներում հավաստիացնում էր, որ մասնակցելու է նիստին: Խոսակցություններ կան, որ Թեւան Պողոսյանը որոշման տեքստ է ներկայացրել, բավական մեղմ ձեւակերպումներով: Ինքը` Թեւան Պողոսյանը, չի մանրամասնում թե ի՞նչ բովանդակություն ունի տեքստը: «Ես եմ գրել ու ներկայացրել, ինձ հետաքրքիր է, թե ո՞վ է ասել` մեղմ են»: Որոշման բովանդակությունը չմանրամասնեց նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը: Նա միայն վստահեցնում է, որ ամեն ինչ լինելու է ԱԺ կանոնակարգի շրջանակներում:
Տես նաև՝ news.am