Վաղը դատարանը կհետազոտի մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանյալ Լ․ Վարդանյանի անձը բնութագրող տվյալները
18:00, April 11, 2018 | Մամլո հաղորդագրություններ | Լիա ՄիսակյանՏեղեկացնում ենք, որ 2018 թ. ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Նախորդ դատական նիստին հրապարակվեցին ամբաստանյալների բնութագրերը:
Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց որպես անձը բնութագրող տվյալ հետազոտել նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի վարքը ներկայացնող ԶԼՄ հրապարակումներն ու տեսանյութը:
Տեխնիկական պատճառներով տեսանյութը հետազոտել հնարավոր չեղավ, ինչի պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց: