ԴԱՀԿ աշխատակիցների անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի
18:06, December 12, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի որոշման դեմ տուժող Անուշ Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ բողոքի քննությունը հետաձգվեց Դատարանի՝ այլ դատական նիստերով ծանրաբեռնվածության պատճառով: