Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործը կրկին առաջին ատյանի դատարանում է
10:20, December 12, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Լիա ՄիսակյանՏեղեկացնում ենք, որ 2016 թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մանկահասակ Լիա Միսակյանի գործով կկայանա դատական նիստ:
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի մասով բեկանեց Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը և գործն ուղարկեց Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: