Գագիկ Միքայելյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել
10:25, April 13, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ազատազրկման դատապարտված Գագիկ Միքայելյանի և վերջինիս պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք՝ արագացված ընթացակարգով դատաքննության կարգով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ. փետրվարի 2-ին երեք տարվա ազտազրկման դատապարտեց Գագիկ Միքայելյանին, Արսեն Մկրտումյանին և Սոսո Մարգարյանին։