Ձեր իրավունքները մեկ էջում՝ Հատուկ զեկուցողն օգտակար տեղեկություններ է հրապարակել հավաքների ազատության իրավունքի ոլորտում արձանագրված առաջատար փորձի վերաբերյալ
17:07, November 13, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն, Մտքի, խղճի և կրոնի ազատություն, Տեղաշարժի ազատություն, Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԽաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայնա Կիայը հրապարակել է հակիրճ տեղեկատվական թերթիկ խաղաղ հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ, որն ամփոփում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և սույն իրավունքի խթանման լավագույն փորձը:
«Մեկ թերթի վրա հարմար ձևաչափով զետեղված օգտակար տեղեկությունները հիմնականում վերցված են Հատուկ զեկուցողի՝ խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի խթանման և պաշտպանության ոլորտում արձանագրված առաջատար փորձի վերաբերյալ 2012թ. զեկույցից: Տեղեկատվական թերթիկը ներկայացվում է հարցուպատասխանի մատչելի ձևաչափով, ընդ որում՝ յուրաքանչյուր հարց առնչվում է հավաքների ազատության իրավունքի հետ կապված հիմնական խնդիրներին: Տեղեկատվական թերթիկում նաև հղում է կատարվում խաղաղ հավաքների ազատության իրավունքը կարգավորող միջազգային չափանիշներին՝ համապատասխան հիպերհղումներով (հղումներում ներկայացված փաստաթղթերի մի մասը առկա է միայն անգլերենով):
«Իրավունքների պաշտպանությունը սկսում է սեփական իրավունքների մասին իրազեկ լինելուց, – ասում է Կիայը, – հուսով եմ, որ այս տեղեկություններն օգտակար կլինեն, և կոչ եմ անում բոլորին հնարավորինս լայնորեն տարածել դրանք»:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին հավաքների ազատության իրավունքի խախտման համատարած պրակտիկան կարծում ենք՝ այս տեղեկատվական թերթիկն օգտակար կլինի հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
ARM Freedom-of-Assembly-best-practices-factsheet
Աղբյուրը՝ freeassembly.net