Անհայտ կորած զինվորի մոր գործով տեղի կունենա հերթական դատական նիստը
09:35, November 14, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննության շրջանակներում նշանակված հերթական դատական նիստը:
Ս. Սարգսյանի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց՝ ՀՀ Զինվորական կոմիսարիատից անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով: