Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով վճիռը չհրապարակվեց
18:36, December 13, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 13-ին, ՀՀ Վարչական դատարանը չհրապարակեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով վճիռը:
Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
Դատարանն անհրաժեշտ է համարել պարզել գործի համար նշանակություն ունեցող որոշ հանգամանքներ և այդ հիմքով վերսկսել գործի քննությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2018 թ․ փետրվարի 19-ին՝ ժամը 10։15-ին։