ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Կառավարության
18:20, March 14, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ Կառավարության՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին:
Դատարան ներկայացրած հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է պարտավորեցնել ՀՀ Կառավարությանը տրամադրելու 2015 թ. հունիսի 29-ի տեղեկատվության հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ տրամադրել 1992-2015թթ. ընթացքում ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները՝ ըստ տարիների: