«Ուրեմն Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի ՀՀԿ ղեկավարի պաշտոնից»
21:57, November 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններՇատ են կարծիքներն այն մասին, որ միայն այս պարագայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կկարողանա հավատարիմ մնալ իր այն հայտարարությանը, թե չի զբաղեցնելու ոչ վարչապետի, ոչ նախագահի պաշտոն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը տրամաբանական է համարում այն, որ խորհրդարանական համակարգում մեծամասնություն ունեցող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում վարչապետի պաշտոնը, բայց այս պնդումը, փաստորեն, արդեն հակասության մեջ է մտել Սերժ Սարգսյանի հայտարարության հետ: Հետեւաբար պարոն Սաքունցը հարց բարձրացրեց. «Նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի՞ լինելու նաեւ կուսակցության ղեկավար: Միայն այդ դեպքում Սերժ Սարգսյանը կարող է իր արած հայտարարությանը, թե չի հավակնում վարչապետի կամ նախագահի պաշտոնին, հավատարիմ մնալ»: Մեր այն հարցին՝ եթե իրադարձությունները դասավորվեն այնպես, որ Սերժ Սարգսյանն իրոք զբաղեցնի վարչապետի կամ այլ պաշտոն, հետեւաբար ի՞նչ պատճառաբանությամբ նա կարող է դա անել, պարոն Սաքունցը հեգնեց. «Կասի, թե կուսակցության անդամներն ինձ ընտրեցին կուսակցության նախագահ, ես չկարողացա մերժել»:
Աղբյուրը՝ aravot.am