Դատարանը բավարարեց Փնջիկ Թերոյանի գործով վերաքննիչ բողոքը
15:13, July 15, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Փնջիկ Թերոյան2015 թ. հուլիսի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Ռշտունու, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և Փնջիկ Թերոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա կայացված որոշումը, որով դատարանը, հիմնավոր համարելով ներկայացված բողոքը, բավարարեց այն:
Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, նախագահությամբ դատավոր՝ Ա. Խաչատրյանի, 2015 թ. մայիսի 19-ին մերժել էր Ա. Սաքունցի և Փ. Թերոյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու և գործը նոր նախաքննության ուղարկելու պահանջով ներկայացված բողոքը: Բողոքը ներկայացվել էր Փ. Թերոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործով կեղծիքներ կատարելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման հիմնավորումները կներկայացվեն այն սահմանված կարգով ստանալուց հետո: