«ՀՀ աշխատանքային իրավունքի իրականացման ներկայիս իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկմում և հետազոտությունների ներկայացում
12:55, September 15, 2014 | Համատեղ, Հայտարարություններ | Աշխատանքային իրավունքներ«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ աշխատանքային իրավունքի իրականացման ներկայիս իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ սեպտեմբերի 17-ին, ժամը 10:00-14:00, Անի պլազա հյուրանոցի Անի սրահում (հասցե՝ Սայաթ-Նովա պող., 19):
Վերջին տարիներին Հայաստանում աշխատողների իրավունքների իրականացումը հանդիսանում է կարևորագույն խնդիր: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, կազմակերպում է քննարկում աշխատանքային իրավունքի ոլորտին առնչվող մի շարք խնդիրների շուրջ: Քննարկման ժամանակ անդրադարձ կարվի ոլորտի իրավական բացերին, տեղի ունեցող հիմնական խախտումներին, միջազգային օրենսդրության հետ համապատասխանելիությանը, ինչպես նաև պետական և հասարակական կազմակերպությունների դերին` աշխատանքային իրավունքի իրականացման հարցում:
Քննարկման ընթացքում կներկայացվեն նաև Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ուսումնասիրված և հրապարակված երեք հետազոտություններ, որոնք անդրադառնում են աշխատանքի իրավունքին վերաբերող միջազգային նորմերին և դրանց տեղայնացմանը ազգային օրենսդրությունում, ծառայությունների ոլորտում առկա աշխատանքային իրավունքների հիմնական խախտումներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքի պաշտպանության պետական հսկողության իրավական, ինստիտուցիոնալ և գործառնական հիմնախնդիրներին:
Նշված հետազոտություններից մեկը իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կապահովվի նաև միջոցառման հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը էլ. նամակ ուղարկելով Լաուրա Գևորգյանին laura@osi.am կամ զանգահարելով (010) 533862, 536752 հեռախոսահամարներով մինչև սեպտեմբերի 16-ը:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: