«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ». հանրային քննարկում
11:55, December 15, 2017 | Հայտարարություններ«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» վերտառությամբ հանրային քննարկման:
Միջոցառումը տեղի կունենա 2017 թ. դեկտեմերի 18-ին՝ ժամը` 10:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան):
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Ազգային Ժողովի, Կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Օրակարգը՝ այստեղ:
Քննարկմանը ձեր մասնակցությունը կարող եք հաստատել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը՝ ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ karine@osi.am էլ. փոստի հասցեին: