Անզոր Կարապետյանի գործի քննությունը կշարունակվի
18:07, May 16, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մայիսի 17-ին՝ ժամը 11:30-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կշարունակվի Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը վերացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փատաբան Անի Չատինյանի բողոքի քննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից քրեական գործի նյութերը ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախորդ դատական նիստերը հետաձգվել են:
Հիշեցնենք՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը վերացնելու վերաբերյալ տուժող կողմի բողոքը առաջին ատյանի դատարանի կողմից մերժվելուց հետո ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է, և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության: