ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրավիրում է խնդրագրեր գրելու՝ ի պաշտպանություն քաղաքական հայացքների համար բանտարկված գրողների
13:21, November 16, 2017 | Հայտարարություններ, Սեփական | Քրեակատարողական հիմնարկներԸստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք ունի. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից»:
Ամեն տարի նոյեմբերի 15-ին նշվում է բանտարկված գրողների օրը՝ հարգանքի տուրք մատուցելու այն գրողներին, լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից, ենթարկվել հարձակման կամ ոտնձգության իրենց ազատ արտահայտման իրավունքի ճնշմանը դիմադրելու համար: Բանտարկված գրողների օրը, որ առաջին անգամ նշվել է PEN-ի՝ Բանտարկված գրողների միջազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ, նպաստում է գրական մշակույթի զարգացմանն ու ազատ արտահայտման իրավունքի իրացմանը: Այն ուշադրություն է հրավիրում հետապնդվող ու բանտարկված անհատների նկատմամբ՝ ամեն տարի 5 դեպք ընտրելով և պատմելով այդ գրողների կամ լրագրողների ճնշման մասին: Բացի սրանից՝ խրախուսվում է հասարակության աջակցությունը կամ նվիրատվության, կամ ընտրված գրողների կառավարությանն ուղղված նամակների միջոցով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է բոլորին այցելելու մեզ նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 1-ը, ժամը 17:00-ին՝ նամակներ գրելու՝ ի պաշտպանություն այն գրողների և լրագրողների, ովքեր ընտրվել են այս տարվա Բանտարկված գրողների օրվա համար: Այս տարվա գրողների ցանկը ներառում է՝
- Սեզարիո Ալեխանդրո Ֆելիքս Պադիլլա Ֆիգերոա– Հոնդուրաս
- Նգույեն Նգոկ Նհու Քույնհ – Վիետնամ
- Ռամոն Էսոնո Էբալե, նույն ինքը՝ Խամոն ի Կեսո – Հասարակածային Գվինեա
- Ռազան Զետունե – Սիրիա
- Զեհրա Դոգան – Թուրքիա
Եթե ժամանակ չունեք մեր գրասենյակն այցելելու, մի անհանգստացեք: Քայլեր ձեռնարկեք այստեղ՝
http://www.pen-international.org/newsitems/take-action-day-of-the-imprisoned-writer-2017/
Քանի որ այս օրը նաև շեշտում է գրականության կարևորությունն ու ազդեցությունը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը որոշեց օգտվել դրանից՝ հայտարարելով, որ սկսում է քրեակատարողական հիմնարկների գրադարանների համար գրքերի հավաքագրում: Լինելով մարդու իրավունքների ու խաղաղասիրության հարցերով զբաղվող կազմակերպություն՝ ՀՔԱՎ-ը պարբերաբար մշտադիտարկում է իրականացնում կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում, այդ թվում նաև՝ կալանքի վայրերում: Մշտադիտարկման ժամանակ կազմակերպությունը հայտնաբերեց, որ քրեակատարողական հիմնարկների գրադարաններում բազմատեսակ գրքերի պակաս կա, գրադարաններում կա միայն հին գրականություն ու օտարալեզու գրքեր գրեթե չկան: Ընտրանին բարելավելու նպատակով նախաձեռնվեց գրքերի հավաքագրման ու օտար լեզուներով վեպերի հավաքագրման գաղափարը, որպեսզի դրանցով համալրվեն քրեակատարողական հիմնարկների գրադարանները: Կազմակերպությունը փնտրում է գրքեր օտար լեզուներով՝ վրացերեն, անգլերեն, պարսկերեն և այլն: Հավաքագրման համար նախատեսված արկղեր են տեղադրված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 53), ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում (ք. Երևան, Մաշտոցի 3, բն. 21):
Եթե ունեք գրքեր, որոնք կարող եք տրամադրել քրեակատարաողական հիմնարկների գրադարաններին, խնդրում ենք կապվել մեզ հետ
nyeganyan@hcav.am (Նարինե Եգանյան) էլ. փոստի հասցեով, եթե խոսում եք հայերեն
7piaseven@gmail.com (Փիա Ուինթըր) և felzumka@gmail.com (Էվա Յաշկովա) էլ. փոստի հասցեներով, եթե խոսում եք անգլերեն
Մանրամասներն՝ ԱՅՍՏԵՂ