Պետք է ամբողջացնել Հաց բերողի մահվան պատասխանատուների ցանկը. իրավապաշտպան
15:52, March 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Արթուր Սարգսյանին իշխանությունը սպանեց»,-այսօր՝ մարտի 17-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Սաքունցը ընդգծեց, որ Արթուրի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորում չպետք է լիներ, քանի որ այն այդպես էլ չհիմնավորվեց:
«Չկար որևէ հիմք երկրորդ անգամ Արթուրի խափանման միջոցը փոխելու համար: Այս դեպքում կամայականություն է իրականացվել: Արթուրին խոշտանգեցին անգամ հացադուլի մեջ: Սակայն, Արթուր Սարգսյանը մինչև վերջ արժանապատիվ մնաց: Նրան բժշկական օգնություն ցուցաբերելու բազմաթիվ առաջարկներ են եղել, բայց նա չի համաձայնել, քանի որ բարոյական հարց կա: Նրա մահվան պատասխանատուների շարքը պետք է ամբողջացնել, քննիչ , դատախազ, դատավոր…»,-նշեց իրավապաշտպանը:
Սաքունցը անընդունելի է համարում, որ այն քաղաքական ուժերը, որոնք չստորագրեցին Արթուրի ազատ արձակման համար, այժմ ցավակցողի դերն են ստանձնել:
«Արթուր Սարգսյանի մահից հետո հնարավոր է ժողովրդի շրջանում ընդվզում լինի:Կլինի ցասում, թե ոչ դժվարանում եմ ասել: Արթուր Սարգսյանը ուրիշ տեսակ էր, այն լավ տղան չէր, ում հետ պաչպռոշտիով են բարևում»,-նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Տես նաև՝ henaran.am