Հրատապ: Բերման ենթարկված անձինք շարունակում են մնալ ոստիկանության բաժիններում
14:21, July 17, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյս պահին Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում շարունակում են մնալ Հասմիկ Էվոյանը, Ժաննա Ժամհարյանը, ինչպես նաև՝ Քերոբ (ազգանունը դեռևս հայտնի չէ), ևս մեկ անձ, որի ինքնությունը ճշտված չէ: Բերման ենթարկվածներից Գևորգ Մանուկյանը ևս գտնվում է ոստիկանության Բազումի բաժնում. Ոստիկանությունում պնդում են, որ վերջինս ՙինքնակամ՚ է ներկայացել բաժին:
Ոստիկանության Բազումի բաժնից ազատ են արձակվել Հովհաննես Ղազարյանը, Տիգրան Սիմոնյանը, Վարդան Ղարադաղյանը:
Կան տվյալներ նաև Երևան քաղաքում բերման ենթարկված մի խումբ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես նաև մի խումբ անձինք՝ Օպերայի հարակից տարածքից:
Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակտիվիստներ Գագիկ Սարուխանյանը և Ալբերտ Բաղդասարյանը իր մի խումբ ընկերների հետ:
Գյումրիում բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը: