Ոստիկանության բաժնում խոշտանգումների ենթարկված Ցվերիանովի գործով ներկայցվել է վերաքննիչ բողոք
18:39, July 17, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը հանդիսանալով Ալեքսանդր Ցվերիանովի ներկայացուցիչը սույն թվականի հուլիսի 14-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. հունիսի 26-ին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 29-ին Ա. Սաքունցի կողմից դիմում էր ներկայացրել դատարան՝ ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղեկալ Վ. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2015 թ. մարտի 31-ի որոշման դեմ, որով խնդրել էր վերացնել տուժող Ալեքսանդր Ցվերիանովի իրավունքների և ազատությունների խախտումը:
Դատարանը մերժել էր ներկայացված դիմումը՝ օրինականացնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված խախտումները: