«Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագրի շրջանակում 2013-ից ի վեր վերապատրաստվել են ավելի քան 70 երիտասարդ իրավաբաններ
18:51, April 18, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագրի՝ 2016 թ. մեկնարկած չորրորդ հոսքի շրջանավարտները ևս ստացան ավարտական հավաստագրեր:
Ծրագրի հերթական փուլում վերապատրաստվեցին 17 երիտասարդ իրավաբաններ՝ Վանաձոր քաղաքի բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:
Կարևորելով երիտասարդության շրջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության արժեքների տարածումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ծրագրի շրջանակում, սկսած 2013 թ.-ից, վերապատրատել է ավելի քան 70 երիտասարդ իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում: Ծրագրի երկու մասնակից այժմ ընդգրկված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակազմում:
«Իրավաբանական կլինիկա» ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալու տեսական և գործնական գիտելիքներ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ, դրանք կիրառել գործնականում՝ ընդգրկվելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ծրագրերում, Կազմակերպության կողմից իրականացվող դիտորդական առաքելության շրջանակներում:
Արդեն մեկնարկել է Ծրագրի 5-րդ փուլը՝ «Վանաձորի իրավաբանական կլինիկա-2017»-ը:
Առաջին անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի ֆինանասական օժանդակությամբ «Իրավաբանական կլինիկա» ծրագիր կիրականացնի նաև Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում՝ տեղի իրավաբանների համար, որի մեկնարկը ևս արդեն տրվել է: