ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական աջակցություն տրամադրել թմրամիջոց գործածող անձանց
17:40, January 19, 2015 | Հայտարարություններ, Սեփական | Պացիենտների իրավունքներՀՔԱ Վանաձորի գրասենյակի ռազմավարական խնդիրներից մեկն է թմրամիջոց գործածող անձանց իրավական աջակցության տրամադրումը և խախտված իրավունքների վերականգնումը:
Եթե գտնում եք, որ խախտվել են Ձեր իրավունքները՝
- Ոստիկանության կողմից անհիմն հետապնդումների,
- Մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկվելու,
- Նարկոլոգիական հաստատություններում բուժօգնություն ստանալու,
- Գաղտնիության իրավունքի պահպանման,
- ՔԿՀ-ում պահման ժամանակ առողջապահական ծրագրերից օգտվելու,
- Ոստիկանությունում գտնվելու ընթացքում անմարդկային վերաբերմունքի և այլ հարցերի հետ կապված
դիմե՛ք ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00-ն: Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ.՝ +374 322 4 22 68,
Անվճար թեժ հեռախոսագիծ 0 8000 12 11, էլեկտրոնային հասցե՝ sgharaghashyan@hcav.am
Հիշեցում՝ Նարկոլոգիական բուժհաստատություններում կամավոր կարգով բուժօգնություն ստանալու նպատակով դիմելու կամ մանր չափերով թմրամիջոցի կամավոր հանձման դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից(Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 441 և 442):