Անհայտ կորածի մայրը պահանջում է վերականգնել կենսաթոշակ ստանալու իրավունքը
19:17, March 19, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը:
Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը փոփոխել է հայցադիմումի հիմքերը՝ խնդրելով անվավեր ճանաչել հայցվորի՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումները, ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Զինվորական կոմիսարիատի՝ հայցվորի կենսաթոշակային գործը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Զինվորական կոմիսարիատին հայցվորի կենսաթոշակային գործը փոխանցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:
Գործը գտնվում է դատաքննության փուլում: