Կհրապարկվի «ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի» գործով դատարանի վճիռը
18:20, April 19, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 17:50-ին, կհրապարակվի ՀՀ Վարչական դատարանի վճիռը՝ «ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի» գործով:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցում է կատարել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ 1992-2015 թվականների ընթացքում ՀՀ Նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց և տրամադրված զենքերի նշանակության վերաբերյալ՝ խնդրելով տեղեկատվությունը տրամադրել՝ ըստ առանձին տարիների և անձանց:
Հուլիսի 16-ի պատասխան գրությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմը տեղեկատվությունը տրամադրել է մասնակիորեն (տրամադրվել է տեղեկատվություն միայն 1998-2015 թթ. զենքով պարգևատրված անձանց թվի վերաբերյալ)՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության: