Դատարանը կհրապարակի Երևանի քաղաքապետարանի դեմ գործով վճիռը
11:10, April 19, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի Երևանի քաղաքապետարանի դեմ Արմինե Թանգիյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:
Հիշեցնենք՝ 2016 թ. հունիսի 2-ին Ա. Թանգիյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ շենքի առաջին և նկուղային հարկերում գործող «Սպորտ Փաբի» կողմից 2016 թ. մայիսի 30-ին, առանց համապատասխան թույլտվության, բացօթյա ծառայություններ մատուցելու և 24:00-ից հետո աշխատելու դեպքերի առթիվ վարչական վարույթ հարուցելու ու պատասխանատվության միջոցներ կիրառելու պահանջով, սակայն Երևանի քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերել:
Դատարան ներկայացրած հայցով Ա. Թանգիյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ իր դիմումի հիման վրա վարչական վարույթ չհարուցելու, չիրականացնելու և վարչական ակտ չկայացնելու գործողությունները: