Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով դատաքննությունը շարունակվում է
17:26, May 19, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք, Պացիենտների իրավունքներ | Կարինե Հովհաննիսյան2016 թ. մայիսի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Վահե Խալաթյանի, շարունակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող, Արմավիրի ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննվեցին պատասխանող կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված ևս երկու վկա:
Այս դատական նիստին դատական ճառերով հանդես եկան տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը և գործի քննությունը վերահսկող դատախազ Գ. Ալոյանը:
Տուժող Էրիկ Ամիրխանյանի իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարեցին, որ դատական ճառով հանդես կգան հաջորդ դատական նիստի ընթացքում և միջնորդեցին հետաձգել դատական նիստը:
Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում դատական ճառով հանդես կգա նաև պաշտպանական կողմը, տեղի կունենա 2016 թ. մայիսի 25-ին՝ ժամը 16:30-ին: