Քաղաքական «էլիտայի» անձնագրերի «գոլդ» համարները. «Բուժվել է պետք, հիվանդ է ողջ պետությունը, լուրջ հիվանդ»
12:35, June 19, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱհա, ամեն ինչում, հատկապես սոցիալական հիերարխիայում սեփական բարձր կարգավիճակը տեսնելու անմոռաց ձգտումը իշխանության ներսում:
Թերարժեքության զգացման, սեփական կարողությունների նկատմամբ թերահավատության ուղղակի դրսևորում:
Սովորական մարդկային խնդիր կարելի էր համարել նման փաստերը:
Բայց երբ այն համատարած բնույթ ունի իշխանություն ունեցող մարդկանց շրջանում, սա արդեն ոչ թե զուտ անձնական խնդիր է, այլ պետական, հասարակական հիվանդություն, որն անմիջական ազդեցություն ունի թե իրականացվող քաղաքականության և ընդունվող որոշումների վրա, թե պետությունում ստեղծված իրավիճակի վրա:
Բուժվել է պետք, հիվանդ է ողջ պետությունը, լուրջ հիվանդ:
Ինչպիսի օրինակ ցույց են տալիս, պաշտոնատար, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, դա է դառնում ընդօրինակելի հասարակության մեծամասնության համար: