Հայկ Կյուրեղյանի հոր հրատապ հայտարարությունը
10:25, January 21, 2016 | Այլ, Հայտարարություններ | Հայկ ԿյուրեղյանՀայաստանում Հայկը և մնացած քաղաքական կալանավորները գտնվում են գերության մեջ: Գերության մեջ մի իշխանության ձեռքերում, որը ունի թուրքական, ադրբեջանական բարքեր, որը ամեն ինչ անում է սեփական ժողովրդին բարոյազուրկ, անկամ, անգիտակից ստրուկների ամբոխի վերածելու համար:
Վերջին օրերին հատկապես Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի՝ գերության մեջ նրանց կյանքը ծայրահեղ ծանր դարձնելով, այս իշխանություները փորձում են ահաբեկել յուրաքանչյուր ազատ միտք ունեցող և հանուն հայրենիքի, պետության և արժանապատվության ընդվզող քաղաքացուն:
Իշխանություները իրավիճակը մոտեցնում է մի կետի, որը այլևս դառնում է բացարձակ անհանդուրժելի: Այս իրավիճակում, ոչ միայն Հայկի և Գևորգի, այլ նաև «իշխանության ներկայացուցիչների» կյանքը և առողջությունն է վտանգի ենթակա:
20.01.2015
Արմենակ Կյուրեղյան