Բաղրամյանում ինքնահրկիզում կատարած Ք. Գրիգորյանի գործը վերաքննիչ դատարանում է
15:23, May 21, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի գործով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանը լրագրողների հետ զրույցում Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ էր հրապարակել:
Դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանը որոշմամբ մերժել էր քրեական գործ հարուցել:
Որոշման դեմ Կազմակերպության բողոքը 2017 թ. ապրիլի 3-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց: