Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով այսօր կողմերը հանդես կգան ամփոփիչ խոսքով
10:40, May 22, 2018 | Մամլո հաղորդագրություններ | Լիա ՄիսակյանՏեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. մայիսի 22-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Նախորդ դատական նիստին հրապարակվեցին ամբաստանյալների բնութագրերը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի միջնորդությամբ որպես անձը բնութագրող տվյալ հետազոտվեց նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի արտահայտությունները պարունակող տեսանյութը:
Այսօր կողմերը հանդես կգան ամփոփիչ խոսքով: