Քննության կառնվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի դիմում-բողոքը
19:34, March 23, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. մարտի 24-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննության կառնվի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմում-բողոքը՝ ՀՀ Գլխավոր դատախազության քննչական վարչության դատախազ Հ. Ենոքյանի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն 2015 թվականի սեպտեմբերի 18-ին hraparak.am ինտերնետային լրատվական կայքում հրապարակված <<Շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս. հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ>> լրատվական նյութի հիման վրա:
Քրեական գործ էր հարուցվել ոչ թե հանցագործության մասին հաղորդման մեջ առկա տեղեկատվության հիման վրա, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնության) հատկանիշներով: