Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է անցնել հաջորդ քայլերին. Արթուր Սաքունց
18:59, April 23, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է անցնել հաջորդ քայլերին, Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Այն է՝ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն՝ ազատ ու արդար ընտրությունների հիմքով: Եվ պետական ամբողջ ինստիտուտները պետք է համապատասխանացվեն ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան, սոցիալական պետության պահանջներին»,- ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ դա հեշտ չի տրվելու, դժվար խնդիրներ ենք հաղթահարելու, թե օլիգարխիկ համակարգը ապամոնտաժելու, թե կոռուպցիոն մեխանիզմները փոխելու, թե մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները հզորացնելու ուղղությամբ: Բայց կարևոր է, որ ըստ էության բացվել է ստեղծագործական ուժերի ներդրման ու զարգացման լայն ասպարեզ:
«Չպետք է մոռանանք, որ ինչպես միշտ հեղափոխություններն իրականացնում են ռոմանտիկները և հերոսները, իսկ արդյունքներից օգտվում են տականքները»,- հավելեց իրավապաշտպանը: