ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի
18:01, May 23, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | ՀՀ Հատուկ Քննչական ԾառայությունՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու 341-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործերի վերաբերյալ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել, իսկ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2015 թվականի ապրիլի 29-ին ներկայացված վարչական բողոքի վերաբերյալ մինչ օրս Կազմակերպությունը որևէ պատասխան չի ստացել: