Տեղի կունենա Լիա Միսակյանի գործով վճռաբեկ բողոքի քննությունը
09:00, June 24, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Լիա ՄիսակյանՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի կունենա 2013 թ. հունվարի 3-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի գործով տուժողի իրավահաջորդի ներայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ 2015 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքները, մերժեց դրանք: