ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն բարձրացնում է Մարտի 1-ի 10 զոհերի հարցը
16:42, November 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն բարձրացնում է 2008թ. Մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության քննության վերաբերյալ հարցը»,-այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ հարցը բարձրացվել է Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի այսօրվա նիստում՝ խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայով ՀՀ-ի պարտավորությունների կատարման վերաբերյալ իշխանության զեկույցի քննարկման ժամանակ: