Դատարանը բավարարեց Ռուստամ Ղազարյանի գործով ներկայացված հայցը
18:45, December 23, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակվեց Ռուստամ Ղազարյանի գործով՝ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Դատարանը բավարարեց Ռուստամ Ղազարյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած հայցը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հայցով վերջիններս պահանջել էին՝ վերականգնել Ռ. Ղազարյանի խախտված իրավունքները՝ վերացնելով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ Ռ. Ղազարյանի վերաբերյալ կազմած բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը:
Տես նաև՝ hcav.am