ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու գործով հերթական դատական նիստը
18:11, January 24, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Քրեակատարողական հիմնարկներՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հունվարի 25-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ Ա. Շամիրյանի և վերջինիս ներկայացուցիչների բողոքի քննությունը:
Ա. Շամիրյանի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը և Կազմակերպության կողմից ներգրավված փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը մեկ տարի անց՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին, կարճվել էր: Քրեական գործը կարճելու մասին վերոնշյալ որոշումը բողոքարկվել է նախ՝ վերադասության, ապա՝ դատական կարգով:
Տես նաև՝ Արմեն Շամիրյան. «60 հազար դրամ արժեցող հեռախոսները բանտում վաճառվում էին 350 հազար դրամով»