Սաքունցը մարտահրավեր է նետում Շարմազանովին. արի ու ապացուցի
13:11, February 24, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար՝ Արթուր Սաքունցը, Politik.am-ի հետ խոսելով երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից, որում ասվում էր, որ ՀՀ-ում որևէ քաղաքական հետապնդում չի իրականցվում՝ իշխանության կողմից, և որ պատրաստ է ցանկացածի հետ բանավիճել այդ թեմայով, ասաց. «Շարմազանովի հրապարակային մարտահրավերը ես ընդունում եմ, և հրապարակավ հայտարարում եմ, որ հենց Պարոն Շարմազանովը Հանրային հեռուսատաընկերությամբ ապահովի այդ հաղորդման կազմակերպումը, քանի ժամ որ պետք է բանավիճենք՝ քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդումների թեմայով, ես կներկայացնեմ հիմավորումները կոնկրետ փաստերով, իսկ Շարմազանովն էլ թող հերքի»,-ասաց Սաքունցը հավելելով, որ եթե Շարմազանովը հետամուտ է իր ասածներին և սկզբունքային է, ապա պետք է այդ մարտահրավերը ընդունի, հակառակ պարագայում կստացվի, որ նա համոզված չէ իր խոսքերի ճշմարտացիության մեջ:
Սաքունցը, մեկնաբանելով իշխանության գործողությունները, նկատեց հետևյալը, – «Իշխանությունը այնքան անվsտահ է իր վրա, իր լեգիտիմության վրա, որ փորձում է նման հայտարարություններով քողարկել իրեն և հասկանալով, որ իր քաղաքականության հետևանքով վիճակը շատ ավելի է վատանում, նա ամենակaրևոր պահին միջոցներ է ձեռնարկելու հնարավոր մեխանիզմներով հնարավոր ընդդիմադիրներին դաշտից հեռացնել, ինչպես, որ միշտ արել է՝ կաշառքի, շանտաժի, սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների միջոցով, և երբ զգա, որ իշխանությունը կորցնելու վտագ կա, ապա նա կդիմի ցանկացած նմանատիպ քայլերի»: