Դատարանը կքննարկի Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
17:52, June 25, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կքննարկի Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Պաշտպանը միջնորդել է փոխել խափանման միջոց կալանքը և մինչև 1.000.000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հ. Բոյաջյանին:
Միջնորդությունը պետք է քննարկվեր դեռևս 2018 թ. մայիսի 24-ին, սակայն գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի հանրային պաշտպանների դատարան չներկայանալու պատճառով նիստը հերթական անգամ հետաձգվեց: