Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով բողոքի քննությունը հետաձգվել է. դատավոր Ա. Գաբրիելյանը հիվանդանոցում է
18:29, July 25, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018թ. հուլիսի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով բողոքի քննությունը հետաձգվել է դատավոր Ա. Գաբրիելյանի՝ հիվանդանոցում լինելու պատճառով:
Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը բողոքարկում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշումը:
Հաջորդ դատական նիստի օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնենք: