Վերաքննիչ դատարանը կքննի ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին ՀՔԱՎ-ի բողոքը
17:48, October 25, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:20-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը կքննի ՀՀ Վարչական դատարանի՝ 2016 թ. մարտի 22-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը՝ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից դատական հայց էր ներկայացվել ՀՀ Վարչական դատարան, որով կազմակերպությունը պահանջել էր՝ պարտավորեցնել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը՝ տրամադրել դեռևս 2015թ. հունվարի 26-ին կազմակերպության կողմից պահանջված տեղեկատվությունը՝ ՀՀ Կառավարության 2014թ. փետրվարի 27-ի N 303-ն որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով սահմանված գործողությունների կատարման վերաբերյալ: