ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է լրագրողական աշխատանքների մրցույթ
16:27, June 6, 2018 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.
– Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ
– Լավագույն ռադիո ռեպորտաժ
– Լավագույն հետաքննական նյութ
– Լավագույն հոդված/մարդկային պատմություն
– Լավագույն բլոգային գրառում
Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2017 թ. նոյեմբերի 1-ից 2018 թ. նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018 թ. նոյեմբերի 5-ը:
Հաղթողների համար նախատեսվում են դրամական մրցանակներ և հավաստագրեր։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2018 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ
Մրցույթն անցկացվում է «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ: