Զորակոչիկի վերաբերյալ ԿԲՀ որոշման դեմ հայցի քննությունը՝ վաղը
18:00, October 26, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի զորակոչիկ Տ. Մ.-ի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017 թ. հունվարի 30-ի որոշման դեմ հայցի քննությունը:
Առողջական նույն խնդիրների պատճառով նախկինում տարկետում ստացած զորակոչիկը հետագա փորձաքննությունների արդյունքում զինծառայությանը պիտանի է ճանաչվել, սակայն համաձայն չլինելով ԿԲՀ որոշումների հետ, հրաժարվել է զինծառայության մեկնել:
Հաշվի առնելով այն, որ Տ.Մ.-ին նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում կրկին պետք է տրամադրվեր 5 ամիս տարկետում՝ Տ. Մ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան: